ՓԱՄՈՒՔԻ ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊԸ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ

    Թուրք գրող, հասարակական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի նոր սիրավեպը աշնանը լույս կտեսնի ռուսերենով։ «Իմ տարօրինակ մտքերը» վերնագրով գիրքը լույս է ընծայելու ռուսական «Азбука» հրատարակչությունը։
    Գիրքը պատմում է փողոցային առևտրով զբաղվող Մեվլյութի կյանքի մասին։ Ինչպես հեղինակի նախորդ՝ «Ջևդեթ բեյն ու որդիները» գիրքը, «Իմ տարօրինակ մտքերը» նույնպես սիրավեպ է՝ մի ընտանիքի պատմություն, բայց այս անգամ ոչ թե քաղաքային, այլ գյուղական։ Անատոլիայից դուրս գալով՝ վաճառականները Ստամբուլ են ուղևորվում գումար աշխատելու։ Նրանք անօրինական վաճառակետեր են կառուցում քաղաքի մոտակայքում, ինչն էլ դառնում է հետապնդումների պատճառ։
    Մեվլյութի կյանքը նկարագրելով՝ հեղինակը պատմում  է նաև նրա հարազատների, ծանոթների և հարևանների մասին։ Ինչպես Փամուքի մյուս ստեղծագործությունները, «Իմ տարօրինակ մտքերը» նույնպես ընդգրկում է երկար ժամանակահատված՝ 1954-2012թթ․-ը։ Գրքի համար պատմական հիմք են ծառայել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սառը պատերազմը, Կիպրոսի շրջափակումը թուրքական բանակի կողմից, Սովետական Միության փլուզումը։
Աղբյուրը՝ novostiliteratury.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը
  • Created on .
  • Hits: 2649

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: