ՆԿԱՐԻՉ-ՊԱՀԱԿԸ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱԾԵԼ Է ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ

    Իննսունամյա Վալերի Խրամովը արդեն 25 տարի է, ինչ աշխատում է Եկատերինբուրգի թիվ 168 դպրոցում։ Սկզբում նկարչություն է դասավանդել, հետո դարձել է դպրոցի պահակը, բայց շարունակել է նկարել։
    Ամառային արձակուրդները դպրոցում իզուր չեն անցել։ Վալերի Խրամովը դպրոցը վերածել է իսկական պատկերասրահի։ Հիմա եռահարկ դպրոցի բոլոր պատերին իննսունամյա պահակի  նկարներն են։
    «Վերջին երեք ամիսները դպրոցում եմ անցկացրել։ Անընդհատ նկարում էի։ Պատահել է, որ տասը օր ու գիշեր ընդհանրապես չեմ քնել․ պետք էր ամեն ինչ ավարտել մինչև ուսումնական տարվա սկիզբը»,-պատմում է Խրամովը։
    Վալերի Խրամովը նկարում է մանկուց։ Ստացել է օդաչուի կրթություն, զբաղվել է ըմբշամարտով։ Առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես արգելել էին օդ բարձրանալ: Եվ նա պատահական փողոցում հանդիպել է ընկերներից մեկին, ով պատմել է, որ գեղարվեստ է սովորում։ Վալերին ափսոսացել է, որ ինքն էլ իր կյանքը չի նվիրել սիրելի գործին։ Դիմել է նույն ուսումնական հաստատություն և հատուկ հանձնաժողովով ընդունվել։ Հետագայում նաև դասավանդել է արվեստի դպրոցում։ Երիտասարդ նկարիչների հետ ունեցած պարապմունքներից մեկը պատկերված է դպրոցի առաջին հարկի պատին։
    Խրամովը վստահ է՝ մշակութային անձ կերտելու համար պետք է արվեստի և բնության հանդեպ սեր սերմանել դեռ մանկուց։
    «Հենց դրանով էլ ես զբաղվում եմ վերջին տարիներին։ Այս բոլոր աշխատանքները արել եմ նրա համար, որ երեխաների մեջ դաստիարակեմ հիանալիի զգացողությունը, որ նրանց մեջ արթնանա գիրք կարդալու, թանգարան, թատրոն գնալու, բնության մեջ զբոսնելու և սպորտով զբաղվելու ցանկություն»,-նշել է նա։
   
    Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում:
  • Created on .
  • Hits: 2846

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: