ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի («Արամ Խաչատրյան» համերգասրահի) և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի դահլիճի տեխնիկական վերազինումն այսօր անհրաժեշտություն է դարձել, քանի որ, նախորդ դարի առաջին կեսին և 50-ականների կեսին կառուցված այս դահլիճներում թեև ժամանակ առ ժամանակ իրականացվել են ընթացիկ կոսմետիկ վերանորոգումներ, սակայն ստեղծման օրվանից երբեք չեն վերազինվել տեխնիկապես։ Խորհրդային արտադրության սարքավորումները տարիների ընթացքում, բնականաբար, ֆիզիկապես և բարոյապես մաշվել են և իրենց տեխնիկական հնարավորություններով բնավ չեն համապատասխանում միջազգային արդի պահանջներին, իսկ միջազգային ծրագրերի պարագայում, շատ հաճախ Հայաստանի կողմից տեխնիկական ռայդերի չհամապատասխանեցումը հանգեցնում է նախագծերի չիրականացմանը կամ էլ պատճառ դառնում տեխնիկական միջոցների վարձակալության։ Վերազինման այս ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ազատվել վերոնշյալ խնդիրներից և բարելավել դահլիճների տեխնիկական հագեցվածությունը՝ այն հասցնելով համաշխարհային ստանդարտներին համապատասխանող որակի ու մակարդակի:
«Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման շրջանակներում`
- մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքի և դիրիժորի համար, պրոեկցիոն էկրան, նվագախմբի աթոռներ, նոտաների տակդիրներ, լուսամփոփներ, գործիքների տեղափոխման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, նաև մատակարարվել է երկու տեսակի վարագույրներ և այլն: Ամբողջությամբ նորացվել է բեմահարթակը, ամֆիթատրոնը՝ կաղնե մանրահատակով և պաշտպանիչ ծածկով: Սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը, ապահովելով անվտանգության և հակահրդեհային կանոնները:
- Ծրագրի շրջանակներում իրականացվել է լուսային տեխնիկայի նոր համակարգի տեղադրումը, ներառյալ նոր սերնդի ղեկավարման վահանակի, սենսորային էկրանների, լուսատուների, նոր մալուխային ցանցի և այլն:
Համերգասրահը հանձնվել է շահագործման 2014 թվականի հուլիսի 20-ին:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները մեկնարկել են սույն թվականի սեպտեմբեր ամսին:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները`
- բեմական մեխանիզացիայի մասով ներդրվելու են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմանական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը: Որոնք ղեկավարվելու են հեռակառավարվող վահանակներով: Ներմուծվելու են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Փոխվելու է բեմի տախտակամածը, դահլիճի հատակը, հանդիսատեսի աթոռները և այլն:
- Ինչ վերաբերում է լուսային տեխնիկային, ամբողջությամբ նորացվելու են ղեկավարման (ներառյալ սենսորային էկրանները) վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը:
- Նորացումներ կլինեն նաև ձայնային սարքավորումներում. կներդրվեն բեմի ղեկավարման և ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր՝ տարբեր սարքավորումներով, ականջակալ, խոսաձողներ և միկրոֆոններ, բարձրախոսեր, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ և այլն:
Ներկայումս ընթանում են ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» (կոնսորցում) ընկերությունների միջև կնքվել է«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական վերազինման պայմանագիր՝ 7.000.000 եվրո գումարի չափով, որը ներառում է բեմական մեխանիզացիաների, լուսային և ձայնային համակագերի արդիականացում և վերազինում,ինչպես նաև՝Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» (կոնսորցում) ընկերությունների միջև կնքվել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»պետական ոչ առևտրային կազմակերպությանտեխնիկական վերազինման պայմանագիրը՝ 2.000.000 եվրո գումարի չափով, որն իր մեջ ներառում էր բեմական սարքավորումների ևլուսայինհամակարգերի արդիականացում ևվերազինում:
Հիշեցնենք, որ տեխնիկական վերազինմանծրագրերի իրականացումըհավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի նիստում:
Ս. թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում իրականացված և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում իրականացվող վերազինման աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչության պետ Աշոտ Կյուրեղյանը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, վերազինման ծրագրի համակարգող Էրվին Փափսթը, շինարարական աշխատանքների ղեկավար Վիկտոր Գալստյանը:
- Created on .
- Hits: 3080