«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈԼՈՐԱԿԻՆ» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

    Դեկտեմբերի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագիծը:
    Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և երաժիշտների (Մարինե Մարգարյան, Բորիս Անդրեասյան, Չիկոյի նոր եռյակ և Արմենակ Գրիգորյան) ելույթը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
    Համերգը կոչ էր ամբողջ աշխարհին համախմբվելու խաղաղության գաղափարի շուրջ:
    Ի հակադրումն այս օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ Հայաստանի փոքրիկ երգիչները ջերմություն և սեր են պարգևում բոլոր նրանց, ովքեր կիսում են խաղաղության մեծ և կարևոր գաղափարը:
    Համերգի ավարտին երգչախումբը ներկայացրեց խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլ անցած ստեղծագործությունները, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի ընտրությամբ հաղթող ճանաչվեց Գայ Մամանի «Պզտիկ տղու իղձը» ստեղծագործությունը:
  • Created on .
  • Hits: 4056

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: