ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան դաշնակահարներին, ջութակահարներին և թավջութակահարներին: Փետրվարի 10-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ այս ծրագրի մասնակիցների համերգը: Ծրագիրը ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության ապահովմանը: Ծրագրի բոլոր մասնակիցների համար հրավիրյալ մասնագետները վարպետության դասեր են անցկացնում: Մասնակից 15 պատանի երաժիշտները ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման: Համերգը կատարված աշխատաքի ինքնատիպ ստուգատես էր: Նշենք, որ ծրագիրը ղեկավարում է ՀՀ վաստակավոր արտիստ դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
- Created on .
- Hits: 2778