ԿԱՊՈՒՅՏ ՄԱԶԵՐՈՎ ԱՂՋԿԱՍ ՏՆԻՑ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ. ԱՆԻ ՀՈՎԱԿ

    Փետրվարի 10-ին «Նավավարում» բացվեց Անի Հովակի (Հովակիմյան) կոլաժների ցուցահանդեսը։
     Ֆլեյտահար Անին միայն վերջին տարիներին է սկսել զբաղվել նկարչությամբ։ Ոչ անցում է կատարել, ոչ էլ համատեղում է։ Երաժիշտ-նկարիչ լինելու հանգամանքը Հովակը բնորոշում է հետևյալ կերպ․ «Ես ապրում եմ երկուսով էլ, շատ նեղ, իրար հետ միասին։ Ապրում եմ, շնչում ու ինձ փնտրում եմ նաև ուրիշ տեղ։ Անկուշտի պես խցկվել եմ այդ աշխարհ։ Ազատ տարածք է․ անում եմ այն, ինչ ուզում եմ»։
    528Անին կարողանում է ներշնչվել ցանկացած լավ բանից։ Պարտադիր չէ, որ լինի նկար կամ կոլաժ։ Ասում է՝ լավ պոեզիան, լավ ֆիլմերն ու լավ մարդիկ նույնպես ներշնչանքի աղբյուր են։
    Վեց-յոթ ցուցահանդես է ունեցել, բայց կան աշխատանքներ, որոնք երբեք տանից ցուցասրահ չի բերել․ «Կապույտ մազերով աղջկաս տնից չեմ հանում»։
    Անի Հովակն իրենց տան միակ ստեղծագործողը չէ։ Քույրը՝ Շամիրամ Հովակիմյանը, նկարչուհի է։ Նկարում է, զբաղվում լուսանկարների մշակմամբ, պատրաստում ձեռագործ իրեր։ Ցուցահանդեսով դեռ չի ներկայացել։
    529Անիի կոլաժները Շամիրամի համար ուրիշ աշխարհ են, ուրիշ գույներ։
    «Շատ ունեմ Անիի գործերից։ Հենց ասում է՝ պատիս վրա տեղ չի մնացել, ասում եմ՝ իմ պատին դեռ կա։ Պատահել է, որ չեմ հասցրել վերցնել աշխատանքը, իսկ հետո այն հայտնվել է արտերկրում»,- պատմում է նա։
    Նկարիչ քույրերը հույս ունեն մի օր ներկայանալ համատեղ ցուցահանդեսով։

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3883

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: