ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին: Համերգի ընթացքում հնչեցին Էդուարդ Միրզոյանի ժամանակակից Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Երեկոն սկսվեց «Մայր Հայաստան» ստեղծագործությամբ, որը, ըստ երգչախմբի խմբավար Հարություն Թոփիկյանի, լավագույն մուտքն է համերգի համար: «Ցորեն եմ ցանել», «Ծովի վրա տուն ունեմ», «Ձմեռ է գալիս» երգերից մինչև Կոմիտասի ստեղծագործությունների ու ժողովրդական երգերի մշակումներ. ահա համերգի երգացանկը: Կամերային երգչախմբի ղեկավար  Հարություն Թոփիկյանը նշեց, որ Էդգար Հովհաննիսյանը յուրահատում ձևով է ներկայացնում կոմիտասյան գույները:
Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Ծովինար Մովսիսյանը համերգից հետո նշեց. «Ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո  հնչեցին Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, ուրախ եմ, որ կատարումները չեն կորցրել իրենց թարմությունն ու մաքրությունը: Բոլոր մշակումներն անկրկնելի էին»:

Էլմիրա Միրաբյան
  • Created on .
  • Hits: 2936

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: