ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈՅԻ ՎԵՐՋԻՆ ԳԻՐՔԸ

    Իտալացի գրող, գիտնական Ումբերտո Էկոյի վերջին գիրքը լույս կտեսնի մայիսին: Այս մասին հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով La nave di Teseo տպարանի ղեկավար Էլիզաբեթ Զգարբիին:
    Նշանավոր իտալացու նոր գրքում, որը կոչվում է «Pape Satàn Aleppe: Chronicles of a Liquid Society», ներկայացված են Էկոյի բոլոր ճառերն ու էսսեները: La nave di Teseo-ն պլանավորում է նաև հրատարակել Էկոյի նախորդ 10 աշխատությունները:
    Էկոյի հրատարակիչները նշել են, որ դրանք 2000 թվականից ի վեր հրատարկվում են իտալական L’Espresso շաբաթաթերթում:
    Իտալական la Repubblica-ին տված հարցազրույցում Էլիզաբեթ Զգարբին նոր գիրքը անվանել է «հեգնական գիրք, խիստ քննադատական, ինչպես հեղինակի հայացքներն են», և հավելել է, որ Էկոն անխոնջ աշխատավոր էր»:
    «La nave di Teseo» հրատարակչության ղեկավար Էլիզաբեթ Զգարբին հայտնել է, որ Էկոն մահից առաջ հասցրել էր արդեն ավարտել գիրքը, խմբագրել և հանձնել հրատարակության։
  • Created on .
  • Hits: 2792

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: