ՊՐԱՀԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄՈՑԱՐՏԻ ԵՎ ՍԱԼԻԵՐԻԻ ԿՈՐԱԾ ՀԱՄԱՐՎՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից մեկը, որն ավելի քան 200 տարի կորած էր համարվում:
«Այն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Սալիերիի, որ սովորաբար հակառակորդներ են համարվում, և մի անհայտ կոմպոզիտորի՝ Կորնետիի համատեղ ստեղծագործությունն է»,- գրում է BBC-ն:
Չորս րոպեանոց ստեղծագործությունը գտել են Չեխիայի երաժշտության թանգարանի պահուստային ֆոնդում 2015 թվականի նոյեմբերին, իսկ բոլորովին վերջերս` այս երեքշաբթի, ներկայացվել է հանրությանը:
«Դա իրականում արժեքավոր ստեղծագործություն է, որը երկար ժամանակ կորած էր համարվում»,- BBC-ն մեջբերում է Չեխիայի Ազգային թանգարանի տնօրենի խոսքը:
Գերմանացի երաժշտագետ և կոմպոզիտոր Տիմո Հերմանն ասել է, որ այս ստեղծագործությունը «բանալի է նորովի հասկանալու Մոցարտի և Սալիերիի հարաբերությունները»:
- Created on .
- Hits: 2786