ՍԿՍՎԵԼ ԵՆ «ԴՈՎԼԱԹՈՎ» ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ

2016 թվականի փետրվարի 20-ից Սանկտ Պետերբուրգում սկսվել են «Դովլաթով» ֆիլմի նկարահանումները: Այս մասին գրում է proficinema.ru-ն: Ֆիլմը նվիրված է 20-րդ դարի ականավոր ռուս արձակագիր, լրագրող Սերգեյ Դովլաթովին: Նկարահանման հրապարակում աշխատում է տպավորիչ դերասանական թիմ: Պետերբուրգում հանդիպել են ականավոր դերասաններ Սերբիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և Ֆինլանդիայից: Ռեժիսորը Ալեքսեյ Գերմանն է, իսկ օպերատորը՝ Լուկաշ Զալը: Գործողությունները տեղի են ունենում 70-ականների Լենինգրադում Հոկտեմբերյան հեղափոխության նախաշեմին: Ֆիլմը նկարագրում է պատահական հանդիպումներ, ընտանեկան հարաբերություններ, զրույցներ Իոսիֆ Բրոդսկու հետ արտագաղթի նախօրեին և այլն: Սյուժեի հիմքում ընկած է չորս օր Սերգեյ Դովլաթովի կյանքից։ Հանդիսատեսին վիճակված է զգալ 60-70-ականների քաղաքային կյանքի մթնոլորտը, լենինգրադյան մշակույթի ծաղկման շրջանը, իսկ այդ օրերի Լենինգրադը ֆիլմի առանցքային կերպարներից է: Ֆիլմում բոլոր ռեկվիզիտներն իրական են: Ֆիլմի աշխատանքները պլանավորված է ավարտել 2017 թվականի սկզբին:
- Created on .
- Hits: 2900