ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԿՐԿԻՆ ՆՎԱԳԵԼ: ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԵՑԻ 13 ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

    Ծնունդով գյումրեցի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի՝ փետրվարի 27-ին, հայրենի քաղաք վերադառնալու առիթը Գյումրիում բնակվող անօթևան ընտանիքների խնդիրը ջազային ելևէջների միջոցով բարձրաձայնելն էր:
  Սկզբում ցանկանում էի միայն նոր ստեղծագործություններ կատարել, քանի որ մեր նպատակն է վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններ գնելը: Բայց այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ»,- բարեգործական համերգից հետո լրագրողների հետ զրույցում նշեց 28-ամյա երաժիշտը:
    Տիգրան Համասյանն ավելացրեց նաև, որ պատրաստ է կրկին նվագել: Նա հույս հայտնեց որ այս համերգը կօգնի անօթևան ընտանիքների համար նոր բնակարան գնելուն:
1 hamasyan    Լրագրողների այն հարցին, թե այցելելով տնակներ՝ ի՞նչ է զգացել Տիգրան Համասյանը, երաժիշտը պատասխանեց՝ «Ամոթի զգացում»:
    Նշենք, որ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող գյումրեցի 13 ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնության հեղինակը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է: Հունվար ամսին մեկնարկած դրամահավաքն իրականացվում է անգլիական http://www.crowdfunder.co.uk կայքի միջոցով, որի նպատակն է 53 օրում հավաքել 120000 ֆունտ ստեռլինգ: Համաձայն դրամահավաքի կանոնների, նշված ժամկետներում համապատասխան գումարի չհավաքվելու դեպքում, հանգանակված գումարը վերադարձվելու է այն նվիրաբերողներին:
    Ավելացնենք նաև, որ Տիգրան Համասյանը բացօթյա անվճար համերգից հետո պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով՝ ջազային և հայ հոգևոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումի, մարդասիրական, բարեգործական ակտիվ գործունեության համար:
Ալինա Նահապետյան
Լուսանկարները՝ TIME Production-ի
 
  • Created on .
  • Hits: 2964

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: