«ՀԱՅ ԱՐՏ» ԿԵՆՏՐՈՆԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ

Այսօր «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվեց երիտասարդական ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացված են 50-ից ավելի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ։ Ստեղծագործողները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ են։
Մասնակիցներից Անի Գևորգյանը վստահեցնում է՝ ուսանողական ցուցահանդեսներ հաճախ են կազմակերպվում և «Հայ Արտում», և Նկարիչների միությունում, և ակադեմիայի ցուցասրահում։ Անին սովորում է Գեղարվեստի ակադեմիայի կիրառական արվեստ բաժնի երրորդ կուրսում։ Երիտասարդական ցուցահանդեսին ներկայացել է հարթաքանդակներով և կուժերով։ Հարթաքանդակներից մեկում Թբիլիսին է։ Վրաստան այցելելուց հետո Թբիլիսիի հին շենքերն ու պատշգամբները Անիին անտարբեր չեն թողել։ Աշխատանքը ոգեշնչման աղբյուր է։

«Ամեն ինչ կարող է ինձ ոգեշնչել, քաղաքը, եղանակը, երաժշտությունը, պարտադիր չէ, որ գեղանկար կամ քանդակ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Անին։ Մինչ սեփական անկյուն ունենալը ուսանողուհին կշարունակի ստեղծագործել ակադեմիայի լաբորատորիայում։
«Արարում» քանդակս եմ շատ սիրում։ Երեխայի ծնունդ է պատկերված։ Փորձել եմ ցույց տալ, թե ինչպես է նոր մոլորակ, նոր աշխարհ ձևավորվում»,- Cultural.am-ին պատմեց Հայկ Ղազարյանը։ Հայկն այս տարի կավարտի ակադեմիայի մագիստրատուրան։ Ուսանողական տարիներին մի շարք ցուցահանդեսների է մասնակցել։ Հիմա, երբ հետ է նայում, տեսնում է` տարիների աշխատանքը արդյունք է տվել: «Դեպի կյանքը, դեպի բարին գնացող ուղի եմ ցույց տալիս»,- իր ստեղծագործությունների փոխանցած ասելիքի մասին նշում է Հայկը։

Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3109