ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

  Մարտի 8-ին, Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող ստեղծագործությունների շարքով։
    Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
    Ցուցադրության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել է հայկական տաղավարը և այնտեղ ներկայացվա ստեղծագործական աշխատանքների պատմությունը: Իրինա Բոկովան բարձր է գնահատել հայ արվեստագետի ստեղծագործությունները:
    «Հայացք անցյալից» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 18-ը: Մասնակից երկրներն են` Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Թուրքիան, Կուբան, Ուկրաինան:
  • Created on .
  • Hits: 2799

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: