ԿԱՅԱՑԱՎ ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԵՐԳԸ
Հուլիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնի եզրափակիչ համերգը: Փառատոնն այս տարի նվիրված էր Էդուարդ Միրզոյանի 95 և Գերոնտի Թալալյանի 90-ամյակին:
Ծրագրում ներառված էին ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի կոմպոզիտորների գործեր: Համերգային ծրագիրը բացվեց Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությամբ: Հայաստանի երիտասարդական նվագախումբը ղեկավարում էր փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը:
Տեղի ունեցավ նաև կոմպոզիտոր Ալեքսեյ Կուրկջյանի «Բրազիլ-Յան» ստեղծագործության պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արամ Թալալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պրեմիերայի կատարումից գոհ է և սպասումները լիովին արադարացան: Համերգին մասնակցում էին նաև պատանի թավջութակահարներ Լիլյա Առուստամյանը և Արտյոմ Իոանիսյանը:
Արամ Թալալյանն ասաց, որ երիտասարդ արվեստագետների նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն տալը շատ կարևոր է: Թավջութակահար Լիլյա Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն կայացած երաժիշտների մոտեցումները տեսնելով` երաժշտական նոր հայացքներ է ձեռք բերում:
Վերջում Արամ Թալալյանը նշեց, որ խրախուսում է նմանատիպ համերգների անցկացումը. «Դասական երաժշտությունը դաստիարակում և ճաշակ է ձևավորում, այս համերգները դասական երաժշտությանը մոտենալու լավագույն առիթն են»:
Էլմիրա Միրաբյան

- Created on .
- Hits: 2861