ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀՆՉԵՑ ՋԱԶ
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, օրերս կայացավ նախադեպը չունեցող ջազ համերգ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մատուցմամբ։
Սահմանային Տավուշում «Ջազը բաց երկքնի տակ» միջոցառումը համախմբել էր ոչ միայն տեղացիներին, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների։
Իր ձևաչափով բացառիկ այս համերգը սահմանամերձ գոտում ապրող քաղաքացիների առօրյան ջազային տեղատարափով լցնելուց բացի ուներ մեկ այլ նպատակ ևս, որն է արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար օրինակ ծառայելը։
«Ճիշտ է, ելույթ է ունենալու Հայաստանի պետական ջազային նվագախումբը, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ բացի ջազային ստեղծագործություններից, հնչելու են նաև Օրբելյանի, Բաբաջանյանի և ևս մի քանի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ներկաների մոտ առաջացնելով որոշ նոստալջիկ հուշեր»,– Cultural.am–ին ասաց Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը։
Առաջին անգամ սահմանային գոտում բաց երկնքի տակ նվագախմբով համերգ անցկացնելու երևույթը Արմեն Հյուսնունցը որակեց որպես «սպասված»։
«Կարծում եմ կենդանի այս համերգն իսկապես սպասված ելույթ է,և այս օրինակը պետք է լինի վարակիչ մյուս կոլեկտիվների համար, որպեսզի նրանք ևս հանդես գան սահմանային գոտիներում և Հայաստանի տարբեր մարզերում»,– ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։
Նշենք, որ «Ջազը բաց երկնքի տակ» նախագիծն իրականացվում էր Շամշադինի մեղրի ու հատապտուղների 5-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում։
Նշենք, որ «Ջազը բաց երկնքի տակ» նախագիծն իրականացվում էր Շամշադինի մեղրի ու հատապտուղների 5-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում։
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 2876