ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԹՐՈՒՄԵՆ ԿԱՊՈՏԵԻ ԱՃՅՈՒՆԱՓՈՇԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ
Ամերիկացի գրող, դրամատուրգ Թրումեն Կապոտեի աճյունափոշին աճուրդի կհանվի: BBC-ի հաղորդմամբ՝ Julien’s աճուրդի տունը լոտի նախնական գինը նշանակել է 2000 դոլար:
Գրողի աճյունափոշին նրա ընկերուհի Ջոան Քարսոնի սեփականությունն է: Հենց ընկերուհու տանն է մահացել նշանավոր գրողը 1984 թվականին: Նա ժառանգ չունի, հետևաբար նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ աճյունափոշին, կվաճառվի աճուրդում:
Աճուրդի կայքում նշված է, որ կազմակերպիչները հույս ունեն աճյունափոշու դիմաց խոշոր գումար ստանալ՝ 4000-6000 դոլար:
Ամերիկացի դրամատուրգ, դերասան, արձակագիր Թրումեն Կապոտեի շատ պատմվածքներ, պիեսներ և փաստագրական ստեղծագործություններ դասական են համարվում: Նա է հանրաճանաչ «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վիպակի հեղինակը: Կապոտեի ստեղծագործությունների հիման վրա ավելի քան 20 ֆիլմ է նկարահնվել:

- Created on .
- Hits: 2978