ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԹՎԻՆ. ԱՆԴՐԵՍ ՄՈՒՍՏՈՆԵՆ

«Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հուլիսի 14-ին Պավանա Գայարի «Այ քեզ տոներ» ստեղծագործությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց էստոնական «Հորտուս Մուզիկուս» խմբի երևանյան համերգը։

«Ես հպարտ եմ, որ անցյալ տարի մասնակցել եմ «Քեզ հետ, Հայաստան» ծրագրին։ Այդ հզոր համերգի մասին մինչև այժմ էլ խոսում են: Գիտեք, դուք անգամ չեք էլ պատկերացնում, թե որքան բարեկամներ ունեք աշխարհում: Եվ ես ուրախ եմ, որ պատկանում եմ Հայաստանի ընկերների թվին»,- լրագրողներին ասաց Անդրես Մուստոնեն։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանն իր խոսքում ընդգծեց, որ «Հորտուս Մուզիկուս» անսամբլը ամբողջ աշխարհում դարձել է Հայաստանի «դեսպանը», իսկ Անդրես Մուստոնեն մեր օրերի լավագույն երաժշիտներից է։

1972 թվականին հիմնադրված անսամբլը երևանյան համերգին նախապատրաստել էր երկու խորագրով ծրագիր՝ «Շողացող վերածնունդ» և «Փայլուն բարոկկո»։ Դարերի խորքից մինչև այսoր ընդգրկող երաժշտությունն այնքան էր գրավել հանդիսատեսին, որ ծափահարություններն ու հիացական բացականչությունները երկար ժամանակ չէին դադարում յուրաքաչյուր ստեղծագործություն կատարելուց հետո։

Նշենք նաև, որ երկրորդ այցով Հայաստանում գտնվող «Հորտուս Մուզիկուս» անսալմբլն ու նրա գեղարվեստական ղեկավար Անդրես Մուստոնեն ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել են Ոսկե մեդալով։

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2708

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: