ԼՈՆԴՈՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՔԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿԸ

Լոնդոնում հրապարակվել է հեղինակավոր Բուքերյան մրցանակի համառոտ ցանկը, որը շնորհվում է անգլիալեզու գրականության բնագավառում: Ցանկում տեղ են գտել վեց հեղինակներ:

The Guardian-ի հաղորդմամբ` դափնեկրի անունը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին, և 50 հազար ֆունտ ստեռլինգի (65,6 հազար դոլար) չափով հասանելիք մրցանակի համար կպայքարեն բրիտանացի կին գրող Դեբորա Լևին, նրա հայրենակից Գրեմ Մաքրի Բառնետը, ամերիկացի գրողներ Փոլ Բիթին և Օթեսա Մոշֆեյգը, բրիտանացի Դևիդ Սզալին և կանադուհի Մադլեն Թիենը:

Նախկինում հեղինակավոր Բուքերյան մրցանակի արժանացած չորս գրողներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը և Ջոն Քութզեեն, ավելի ուշ դարձել են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դանեկիրներ։
booker
  • Created on .
  • Hits: 2815

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: