«ՏԵՄՊԵՐԱՄԵՆՏՈՎ» ԱՐՎԵՍՏ. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՐՈ ՊԵՐՍՈԼՅԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ, արվեստագետ Միրո Պերսոլյայի՝ «Արտացոլանքից անդին» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Ես շատ ուրախ եմ, որ այսքան մարդ է ներկա այս ցուցահանդեսին, մասնավորապես՝ գեղեցիկ կանայք։ Իմ կտավների գույները կանչում են երիտասարդներին և ներշնչում են ուրախություն»,- ցուցահանդեսի բացմանն իր զգացողություններով կիսվեց Միրո Պերսոլյան։
Ցուցանահեդեսի շրջանակներում Պերսոլյայի հեղինակած կտավների մեջ ներկայացված է նաև նրա` Հայաստանին նվիրված շարքը, որը բաղկացած է վեց նկարներից և փոխանցում է իտալացի արվեստագետի հայաստանյան վերջին այցելությունից ստացած տպավորությունները։
«Այս արվեստագետի աշխատանքների մեծությությունը, մակերևույթը, նախշերը թույլ են տալիս ասել, որ Միրո Պերսոլյան գույնի նկարիչ է, միևնույն ժամանակ՝ ներդաշնակ և խաղաղ։ 2-3 մետրանոց աշխատանքներում նկարչին հաջողվել է պահել կոմպոզիոցիոն ամբողջությունը, որը բավականին բարդ է մոնումենտալ նկարչության մեջ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊ Գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը։
Նշենք, որ Միրո Պերսոլյան իր կտավներում օգտագործում է ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի և փայլեր, ստեղծելով սուր արտահայտչականությամբ օժտված արվեստի նմուշներ:
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 3557