«ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»․ ՖԻԼՄ ՍԻՐԻԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիրիական պատերազմի աղետալի դրվագները չեն շրջանցել նաև մեր հայրենակիցներին։ Հայրենիք, սեր, խեղված ճակատագրեր, ներքին ապրումներ։
Կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմ-խոստովանությունը մեծ էկրանին է բարձրաձայնելու համար Հայաստանում բնակվող սիրիահայերի առօրյա խնդիրները։
Կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմ-խոստովանությունը մեծ էկրանին է բարձրաձայնելու համար Հայաստանում բնակվող սիրիահայերի առօրյա խնդիրները։
«Ֆիլմի հիմնական թեման պատերազմն է, կրոնական անհանդուրժողականությունը, փախստականների կյանքը։ Փորձել եմ մարդկային ճակատագրերի միջոցով ներկայացնել այն խնդիրները, որոնք այսրոպեական են, լուծման ենթակա»,- Cultural.am-ին ասաց Արմեն Խաչատրյանը։
Կինովավերագրողը ֆիլմի պատրաստման վրա ծախսել է ավելի քան մեկ տարի՝ հանդիպելով և զրուցելով մոտ 30 փախստականների հետ։ Արդյունքում միայն երկու սիրիահայ է որպես հերոս ներգրավվել ֆիլմում, փոխանցել նախապես մտածված գաղափարը։
«Ֆիլմի վերնագիրը պատահական չի ընտրվել։ Հերոսները ֆիլմի վերջին 5 րոպեում պատմում են իրենց ցանկության մասին, որը, կարելի է ասել, երբեք էլ չի կատարվի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ «Վերջին ցանկություն» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմի որոշմամբ առաջիկայում այն ցուցադրվելու է նաև Միացյալ Նահանգներում, Չեխիայում, Ռուսաստանում։
Ալինա Նահապետյան
- Created on .
- Hits: 3516