ՀԱՅՏՆԻ Է` ՈՎ Է ՍՏԱՑԵԼ ԲՈՒՔԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ
BBC-ն հաղորդում է, որ The Man Booker Prize բրիտանական գրական մրցանակը ստացել է ամերիկացի գրող Փոլ Բիթին:
Լոնդոնում երեկ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ բրիտանական մրցանակը շնորհվել է նրան սոցիալական, երգիծական «Վաճառք» վեպի համար։ Փոլ Բիթիի հետ մրցանակի համար պայքարել են ևս 5 թեկնածուներ։
Ժյուրիի նախագահ Ամանդա Ֆորմանը հայտարարել է, որ գիրքը ջախջախում է բոլոր սոցիալական տաբուները։
«Վաճառք» վեպը դասվում է սոցիալական սատիրայի ժանրին: Նրա հերոսը սևամորթ մի երիտասարդ է, որը փորձում է ստրկությունն ու ռասայական խտրականությունը վերականգնել Լոս Անջելեսի արվարձանում:
Բուքերյան մրցանակը, որը շնորհվում է 1969 թվականից, նախկինում միայն հանձնվել է Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների քաղաքացիներին։ 2014 թվականին մրցույթն առաջին անգամ բացվել է ցանկացած ազգության անգլալեզու գրողների համար, որոնց գրքերը հրատարակվել են Մեծ Բրիտանիայում։
- Created on .
- Hits: 3557