PRE-ART 10-ՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Pre-Art շվեյցարական կազմակերպությունը հայտարարում է Pre-Art 10-րդ կոմպոզիտորների միջազգային մրցույթը հետևյալ պայմաններով.
- Մրցույթին կարող են մասնակցել 1986 թ.-ից հետո ծնված կոմպոզիտորներ։
- Հարկավոր է ներկայացնել նոր ստեղծագործություն՝ գրված ֆլեյտայի (պիկկոլո, ալտ-ֆլեյտա), հոբոյի (անգլ. եղջերափող), սաքսոֆոնի (սոպրանո, ալտ կամ տենոր), ակորդեոնի, թավջութակի և կոնտրաբասի համար։
- Ստեղծագործության տևողությունն է 4-ից 6 րոպե։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. դեկտեմբերի 31-ը։
Արդյունքները կհրապարակվեն 2017 թ. փետրվարին:
Հայտերը պետք է ուղարկվեն matthias@pre-art.ch էլեկտրոնային հասցեին։
Հայտում հարկավոր է ընդգրկել՝
- պարտիտուրի PDF տարբերակ, անանուն (օգտագործել ծածկաբառ)
- համառոտ կենսագրություն (CV) և կոնտակտային տվյալներ
- անձնագրի պատճեն
Ժյուրիի անդամներ՝
Ռոլանդ Մոզեր - կոմպոզիտոր (ժյուրիի նախագահ)
Մաթյաս Արտեր - հոբոյահար, կոմպոզիտոր
Շտեֆան Վիրթ - կոմպոզիտոր, դաշնակահար
Դավոր Բրանիմիր Վինչե - կոմպոզիտոր
Բորիս Պրեվիժիչ - ֆլեյտահար, մշակութաբան
Մրցանակային ֆոնդը կազմում է 6000 շվեյցարական ֆրանկ։
Դափնեկիրների ստեղծագործությունները կհնչեն 2017թ. Զագրեբի Նովալիս փառատոնի շրջանակներում Պրե-Արտ անսամբլի կատարմամբ։
Հայ կոմպոզիտորների մրցանակները Pre-Art միջազգային նախորդ մրցույթներում
2005թ. Pre-Art առաջին մրցույթ
Արամ Հովհաննիսյան- առաջին մրցանակ
Սեդա Բաբայան - երրորդ մրցանակ
Արթուր Աքշելյան - դիպլոմ
2007թ. Pre-Art երրորդ մրցույթ
Արթուր Աքշելյան - առաջին մրցանակ
Արման Ղուշչյան - երկրորդ մրցանակ
2014թ. Pre-Art ութերրորդ մրցույթ
Արսեն Բաբաջանյան - առաջին մրցանակ
- Created on .
- Hits: 3228