ՄՈՑԱՐՏԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԴԱՐՁԵԼ Է 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂ CD-ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկերի լիակատար ժողովածուն (Mozart 225) առավել մեծ ժողովրդականություն Է վայելել 2016 թվականին CD-թողարկումների վաճառքներով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Լիակատար հավաքածուն ներառում Է 200 սկավառակ` Մոցարտի բոլոր հայտնի գործերով: Ժողովածուի ստեղծագործությունների տևողությունը կազմում Է 240 ժամ:
Mozart 225 թողարկումը լույս Է ընծայվել կոմպոզիտորի մահվան 225-րդ տարելիցի առթիվ: Նշվում է, որ նոր հրատարակությունը լույս Է տեսել հոկտեմբերի 28-ին: Հինգ շաբաթում վաճառվել Է 1,25 միլիոն ձայնասկավառակ:
Ձայնապնակների ձայնագրությունը տնօրինել են Decca Records և Deutsche Grammophon ապրանքանիշերը Salzburg Mozarteum հիմնադրամի հետ համագործակցությամբ:
- Created on .
- Hits: 3126