ԿԻԵՎԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆՈՎ

Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին Կիևում փողոց և նրբանցք է անվանակոչվել:
Դեկտեմբերի 20-ին Կիևի քաղաքային խորհրդի նիստում որոշվել է վերանվանել մի շարք փողոցներ: Այդ մասին ասվում է քաղխորհրդի կայքէջում:
64 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել, որ Շևչենկո շրջանում գտնվող Շահումյան նրբանցքն անվանվի Սերգեյ Փարաջանովի անունով:
Նշենք, որ հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց կա նաև Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում:
- Created on .
- Hits: 3153