2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ

    Ռուսական «Forbes» ամսագիրը հրապարակել է 2016 թվականի ամենաշատ վաճառվող գեղարվեստական գրականության ցանկը:
    Նախորդ տարի մարդիկ երկու անգամ ավելի շատ են գումար ծախսել գրքերի վրա: Ամսագրի տվյալներով 2016 թվականի 50 ամենաշատ վաճառված գրքերի ցուցակում ընդգրվել է չորս գիրք, որոնք նախորդ տարիներին նույնպես ցանկում եղել են:
Դրանք են`
Ջորջ Օրուել - «1984»
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի - «Փոքրիկ Իշխանը»
Ռեյ Բրեդբերի - «Խատուտիկի գինի»
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր «Փրկիչը տարեկանի արտում»
    Հարկ է նշել, որ այս գրքերը երևանյան գրախանութներում նույնպես բեսթսելլեր են համարվում և տարիներ շարունակ չեն զիջում իրենց դիրքերը:
    50 ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում տեղ են գտել նաև Ջոնաթան Ֆրանզենի «Անմեղություն»,  Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և անիծված երեխան», Ջոջո Մոյեսի «Քեզանից հետո», Դանիել Կիզի «Հինգերորդ Սալին», Միշել Ուելբեկի «Հնազանդություն» և այլն:
    Ցանկում ընդգրկված է նաև մեր հայրենակից Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը:
  • Created on .
  • Hits: 3616

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: