«ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԳՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՎԱԾ ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ

19-րդ դարում Լուիս Քերոլի կողմից գրված զարմանահրաշ «Ալիսան հրաշքների աշխարհում» պատմությունը մինչ այժմ ամենահետաքրքիր գրքերից մեկն է համարվում ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների համար: Գրքի հիման վրա բազմիցս նկարահանվել են մուլտֆիլմներ, իսկ բոլորովին վերջերս հուլիվուդյան ֆիլմ լույս տեսավ:

1969 թվականին իսպանացի սյուրռեալիզմի վարպետը գրքի համար 12 նկարազարդում է կատարել սահմանափակ տպաքանակով:
Երկար ժամանակ այս նկարները հանրության համար անհասանելի էին, սակայն վերջերս Princeton University Press հրատարակությունը մեծ տպաքանակով թողարկեց Սալվադոր Դալիի նկարներով «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը:
- Created on .
- Hits: 3635