ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՇՈՊԵՆԻ ԵՐՐՈՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

    Այս հայտնագործության մասին տեղեկացրել է Փարիզի լեհական ինստիտուտի (Institut Polonais Paris) կայքը` նշելով, որ  լուսանկարը երրորդն է երաժշտի` մինչ օրս հայտնաբերված լուսանկարներից:
  Փորձագետների գնահատումներով լուսանկարն արվել է 1847 թվականին ֆրանսիացի լուսանկարիչ Լուի Օգյուստ Բիսոնի կողմից, որին պատկանում է նաև Շոպենի արդեն հայտնի լուսանկարներից  մեկը:
    1526Լուսանկարը հայտնաբերվել է Շոպենի անձնական արխիվում, որը պահվում է Շվեյցարիայում:
    Հարկ է նշել, որ առաջին երկու լուսանկարների բնօրինակները նույնպես կորած են համարվում:   Լուսանկարի  անձի ինքնությունը հաստատելու գործընթացը հետաձգվում է: Սակայն փորձագետները մտադիր են անել հնարավոր ամեն ինչ գտնելու դագերոտիպի բնօրինակը, քանի որ այդպես հնարավոր կլինի հաստատել, որ լուսանկարում պատկերված է լեհ կոմպոզիտորը:
  • Created on .
  • Hits: 2569

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: