ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՊԻԿԱՍՈՅԻ ՆԿԱՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵՆ ԻՐԱՆՑԻ ՆԿԱՐՉԻ ԳՈՐԾԵՐՈՎ

    The New York Times պարբերականը գրում է, որ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիայի վերաբերյալ հրամանագրի դեմ բողոքի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի ու արևմտյան այլ վարպետների գործերը փոխարինել են իրանցի նկարիչների գործերով:
    Սրահում կարելի է տեսնել ծնունդով իրանցի նկարիչ Թալա Մադանիի, քանդակագործ Փարվիզա Թանավոլիի և լուսանկարիչ Շիրանա Շահբազիի արվեստի գործերը։
    8774Նշվում է, որ ցուցադրվել են նաև սուդանցի նկարիչ Իբրահիմ ալ Սալահիի և ծնունդով Իրանից, բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի ստեղծագործությունները։
  «Այս աշխատանքների հեղինակներն այն ազգերի ներկայացուցիչներն են, որոնց երկրների քաղաքացիներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Այս գործերը ցույց են տալիս, որ հյուրընկալության ու ազատության գաղափարները կարևոր դեր են խաղում ինչպես այս թանգարանի, այնպես էլ ողջ երկրի համար»,- The New York Times-ի հաղորդմամբ՝ նշել են թանգարանից:
  • Created on .
  • Hits: 2519

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: