ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻ ՏԵՍԱժԱՊԱՎԵՆ
Ֆրանսիացի պրոֆեսոր Ժան Պիեր Սիրուա Տրահանը հայտնաբերել է մի տեսաժապավեն, որում երևում է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Համաձայն աղբյուրի` գրողը կադրի մեջ հայտնվել է 1904 թվականին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ: Պրուստը մասնակցել է իր ընկեր Անրի Գրեֆյուլի դստեր հարսանյաց արարողությանը. ավելի վաղ նրա ներկայությունը փաստագրված է եղել:
Նշվում է, որ տեսաժապավենում Պրուստը երևում է 37-րդ վայրկյանում:
Լուկ Ֆրեզը` «Պրուստյան հետազոտությունների տեսության» ղեկավարը, այս կապակցությամբ իր մեկնաբանությունն է տվել. «Քանի որ մենք Պրուստի կյանքի բոլոր մանրամասները գիտենք, մի քանի աղբյուրներից տեղյակ ենք, որ այդ տարիների ընթացքում նա կրել է կատելոկ գլխարկ և մոխրագույն կոստյում: Եվ մենք, փաստորեն, Պրուստի ժամանակակիցներից հետո առաջինն ենք, որ տեսնում ենք նրան»:
Սորբոնի համալսարանից մեկ այլ պրուստագետ Ժան Իվե-Տադիեն իր հերթին ասել է, որ գրողի դեմքը, կերպարանքը, հագնվելու ոճը համապատասխանում են նրան և բավականաչափ համոզիչ են:
- Created on .
- Hits: 2766