ՆԻԼ ԳԵՅՄԱՆԻ «ԵՐԲԵՔՏԵՂ»-Ը ԿՈՒՆԵՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

    Անգլիացի գրող Նիլ Գեյմանը հայտնել է, որ «Երբեքտեղ» (Neverwhere) վեպը շարունակություն կունենա և կկոչվի «Յոթ քույր»: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
    «Երբեքտեղ» վեպն առաջին անգամ հրատարակվել է ավելի քան 20 տարի առաջ: Վեպում պատմվում է լոնդոնցի Ռիչարդ Մեյհյուի մասին, ով հայտվում է  կախարդական աշխարհում` Ստորին Լոնդոնում:
    Գեյմանը, խոսելով գրքի մասին, նշել է, որ վեպի ոգեշնչման աղբյուր է ծառայել իր աշխատանքը ՄԱԿ-ի հետ փախստականների գործերով, ինչպես նաև վերջին երկու տասնամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները:
    Վեպի մասին Նիլլ Գեյմանը ասել է. «Երբեքտեղը» ինձ համար  հիանալի արտահայտման միջոց էր, որում ես կարողացա խոսել կարևոր բաների մասին՝ միաժամանակ բազմաթիվ ծիծաղաշարժ պահեր ապրելով»:
  • Created on .
  • Hits: 2393

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: