ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԻԵՎՈՒՄ

    Մարտի 1-ին Կիևում՝ Վ. Ի. Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի շենքում տեղի է ունեցել «Հայկական գիրքն Ուկրաինայում. 400–ամյա պատմություն» բացառիկ ցուցահանդեսի  բացումը: Այս մասին  հաղորդում է Analitikaua–ն։
    Առաջին անգամ լայն հասարակությանը ներկայացվել է հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը հաստատող եզակի փաստաթղթեր, 14-րդ, 16-17-րդ դարերի ձեռագրեր,  Հայաստանին վերաբերող 19-20-րդ դարասկզբի հրատարակություններ, հայ երաժշտության պատմության գրքեր։
    Ցուցադրության շնորհանդեսը իրականացրել է պատմաբան, Ուկրաինայում  հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով  կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը։ 
    Կազմակերպիչները նշում են, որ հայ համայնքը Ուկրաինայի պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում։
    Հայ ժողովրդի  գրավոր ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հայերենով գրված երեք Աստվածաշունչ, որոնք պահվում են Վերնադսկու անվան Ուկրաինայի ազգային գրադարանի ձեռագրերի ինստիտուտի ֆոնդերում: Դրանք աչքի են ընկնում զարդանկարների և մանրանկարների շքեղությամբ:
    Հայկական ձեռագրերի թվում է նաև 17-րդ դարից պահպանված հայ-լատիներեն բառարանը:
  • Created on .
  • Hits: 2543

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: