ԳՈՒՍՏԱՎ ԿԼԻՄՏԻ ԳԵՂԱՆԿԱՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆՈՎ

    Ավստրիացի հանրահայտ նկարիչ Գուստավ Կլիմտի «Bauerngarten» («Ծաղկող այգի», 1907 թ.) կտավը Լոնդոնի Sotheby's հեղինակավոր աճուրդում վաճառվել է 47,97 մլն ֆունտ ստերլինգով (59.3 մլն դոլարով):
    Այս մասին տեղեկանում ենք Theguardian.com պարբերականից: 
    Ըստ  կազմակերպիչների՝ «Ծաղկող այգին» այն լավագույն աշխատանքներից է, որ երբևէ ներկայացվել է իրենց աճուրդում:
    Sotheby’s-ում ընդգծել են, որ ողջ պատմության մեջ Եվրոպայում տարբեր աճուրդի տների կողմից իրականացված վաճառքում այս նկարը գեղանկարչական կտավների շարքում իրացման գումարի չափով երրորդն է։
    Դրան հաջորդում են Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը» քանդակը (65 մլն ֆունտ) և Պիտեր Պաուլ Ռուբենսի «Անմեղների ծեծը» կտավը (49,5 մլն ֆունտ)։ 
  • Created on .
  • Hits: 2371

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: