ՍԱՐՏՐՆ ՈՒ ԲՈՎՈՒԱՐԸ ԱՆՏԱՆԱՍ ՍՈՒՏԿՈՒՍԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ

 Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ «Միրզոյան գրադարանում» մարտի 11-ին բացվել է լիտվացի հեղինակավոր լուսանկարիչ Անտանաս Սուտկուսի «Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը Կուրշյան ծանծաղուտների ավազաթմբերում» ցուցահանդեսը:

«Ես անչափ ոգևորված եմ, որ դեռ 1965 թվականին ստեղծված այս աշխատանքները մենք կարողացել ենք բերել Հայաստան և ներկայացնել հանրությանը։ Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված նկարներից մեկը՝ «Սարտրն ավազի մեջ» տպագրվել է ոչ միայն «Լիբերասիոն» թերթում, այլև հենց այդ լուսանկարից է քանդակվել Փարիզի Ազգային գրադարանի դիմաց կանգնեցված Սարտրի արձանը»,- Cultural.am-ին ասաց Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը։


Ցուցահանդեսում ներկայացված է 16 լուսանկար, որոնք արվել են 1965թ.-ի ամռանը, երբ ֆրանսիացի փիլիսոփա, նովելիստ Ժան-Պոլ Սարտրը և ֆրանսիացի գրող, սոցիալական տեսաբան Սիմոնա դը Բովուարն առաջին անգամ այցելեցին Լիտվա՝ Կուրշյան ծանծաղուտ:

«Միրզոյան» գրադարանում բացված լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև  ապրիլի 15-ը:

Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2560

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: