ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵՆ՝ ԿԱՆՆԻ 70-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԴԵՄՔ
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի դեմք է դարձել իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Deadline-ի հաղորդմամբ` դերասանուհին պատկերվել է փառատոնի պաշտոնական պաստառի վրա:
Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ պաստառն իրենից ներկայացնում է իրադարձություն, որը խոստանում է «տոն կրքոտ կարմիրով և փայլող ոսկեգույնով»:
Կարդինալեն հայտնել է, որ սա մեծ պատիվ է իր համար, և ինքը հիացած է ընտրված լուսանկարով:
«Երբեք չեմ երազել, որ մի օր աշխարհի ամենահայտնի կինոթատրոնի սրահում կցատկոտեմ ու կպարեմ»,- ասել է դերասանուհին:
Հայտնի է, որ Կաննի կինոփառատոնի պաստառները մշտապես ուշադրության կենտրոնում են և հետաքրքրություն են առաջացնում: Տարբեր տարիների այդ պաստառների վրա հայտնվել են Ինգրիդ Բերգմանը, Մարչելո Մաստրոյանին, Մերիլին Մոնրոն և ուրիշներ:
Կարդինալեն մի քանի անգամ եղել է փառատոնում: Առաջին անգամ 1961 թվականին:
- Created on .
- Hits: 2778