ԴԱ ՎԻՆՉԻԻ «ՄՈԳԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ» ԿՏԱՎԸ ՎԵՐԱԿԱՆԳՎԵԼ Է
Վեց տարվա վերականգնումից հետո վերածննդի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի անավարտ «Մոգերի երկրպագություն» կտավը ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում:
The Associated Press կայքը գրում է, որ կտավն ավելի պայծառ է դարձել:
Դա Վինչիի հայտնի «Մոգերի երկրպագությունը» հնարավոր է տեսնել մինչև սեպտեմբեր՝ հատուկ ցուցադրությունում:
«Մոգերի երկրպագություն» կտավը Դա Վինչին ստեղծել է 1481-1482թթ.-ին, բայց չի ավարտել, քանի որ Ֆլորենցիայից գնացել էր Միլան:
Կտավը պատվիրել էին Ավգուստինյան օրդերի միաբանները, սակայն արդյունքում նկարը հայտնվեց Մեդիչիների հավաքածուում:
- Created on .
- Hits: 3224