ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

    11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:
    Հոնկոնգում բացվող ցուցահանդեսում ընդգրկված են արևելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի, որոնք մանրակրկիտ պատկերում են Ավետարանը:
    Հոնկոնգի համալսարանի թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեի խոսքով հայկական ձեռագրերը Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են, որոնց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները:
    South China Morning Post-ը նաև հայտնում է, որ այդ ձեռագրերը հայ իշխանավորները իրենց հետ պատերազմների են տարել: Այդ ժամանակ ուժեղ հավատ կար, որ ձեռագրերը հրաշագործ ուժ ունեն:
    «Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը  կգործի մինչև հունիսի 11-ը:
  • Created on .
  • Hits: 2730

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: