ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՆՆԻ 70-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

    Կաննի 70-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը հրապարակվել է փառատոնի կայքում: Ըստ այդմ` մրցութային ծրագրում ներկայացված է լինելու 19 ֆիլմ։
    Կինոփառատոնին  ներկայացվելու են ռուս Անդրեյ Զվյագինցևի,  ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի և Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի,  ճապոնացի Կիեսա Կուրոսավայի աշխատանքները, իսկ ժյուրիի կազմը գլխավորելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
    Մրցութային ծրագրում ընդգրկվել է  նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպին» ֆիլմի հեղինակ,  թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «In the Fade» ֆիլմը:  
    Փառատոնի բացման և փակման արարողությունները վարելու է իտալացի  դերասանուհի Մոնիկա Բելուչին:
    Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-28-ը, իսկ փակման արարողությունըկլինի մայիսի 28-ինՖրանսիայի Լազուրե ափին:
  • Created on .
  • Hits: 2503

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: