ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԱՐԴԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՏԱԼ ՇԵՆՔԵՐԻՆ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

    «Շինարարություն և ինտերիեր» 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին իր նախագծերն ու ծառայություններն էր ներկայացնում Atrium ճարտարապետական արվեստանոցը: Այն հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է բնակելի ու հասարակական նշանակության շինությունների ու համալիրների նախագծմամբ, ինտերիերի դիզայնով և շինարարության կազմակերպմամբ:
    «Մենք բավականին արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում, և ճարտարապետությունը, որպես ուրույն գործիք, պետք է շատ արագ արձագանքի այդ փոփոխություններին: Մեր նախագծերում աշխատում ենք ավելի արդիական և էներգաարդյունավետ լուծումներ տալ շենքերին», - մեզ հետ զրույցում ներկայացրեց Atrium ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր տնօրեն, գլխավոր ճարտարապետ Ռուբեն Մալումյանը:
    Ճարտարապետի խոսքով իրենք աշխատում են ստեղծել այնպիսի շենքեր, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան մարդկանց վրա:
    89Խոսելով շինարարության կազմակերպման և աշխատանքի փուլերից` ճարտարապետը ներկայացրեց գործընթացը. «Մենք կազմակերպում ենք շինարարության գործընթացը՝ յուրաքանչյուր դեպքի համար ընտրելով համապատասխան շինարարական կազմակերպություններ, խմբեր և անհատ մասնագետներ, որի արդյունքում օպտիմիզացվում են շինարարության գինը ու կատարման ժամկետները՝ ապահովելով բարձր որակ։ Նախագծի իրականացման ամբողջ պրոցեսը անցնում ենք պատվիրատուի հետ միասին՝ սկսած հողատարածքի ընտրությունից, նախագծումից մինչև շինարարության ավարտ,

• Մինչև շինարարությունը սկսելը կառուցապատողի (պատվիրատուի) մոտ ամբողջական պատկեր է ձևավորվում սպասվող ծախսերի, կառուցապատման մեթոդի, իրականացման ժամկետների վերաբերյալ,

• Նվազագույնի են հասցվում շինարարության ռիսկերը,

• Յուրաքանչյուր գործի համար ընտրում ենք աշխատանքային մոդել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում»։ «Մեր գերխնդիրներից է՝ նախագծման ժամանակ հաշվի առնել մարդ-շինություն-բնություն կապը, դրանց ներդաշնակությունն ու փոխադարձ ազդեցությունները»,- նշեց Ռուբեն Մալումյանը:

                                                                                                                                Անի Հակոբյան
  • Created on .
  • Hits: 3209

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: