Տապանի շրջագայության մեկնարկը

   Արտասահմանից եկած հյուրերի ներկայացում, ծափողջույններ, հեռուստատեսությունը, մամուլը և կայքերը ներկայացնող լրագրողներ, գրողներ, գրականագետներ, ընթերցասերներ, հարցազրույցներ և վերջապես հաճելի երաժշտություն ու կանաչ և գեղեցիկ «Սիրահարների այգին», որը թերևս վաղուց նաև գրասերների այգին է… Ահա այսպես  սկսվեց «Գրական տապան-2012» փառատոնի պաշտոնական բացումը: Խորհրդանշական անուն ունեցող այս փառատոնը համախմբել էր Ալբանիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և աշխարհի այլ պետություններից Երևան եկած գրողներին,որոնցից շատերը անցած տարիներին ևս եղել էին Հայաստանում, իրենց տպավորությունները գրառել, դարձրել էին գրական ստեղծագործություն, որը տպագրվել էր «Գրական տապան» երկլեզու ժողովածուում,որի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց այսօր: Արվեստը՝ի մասնավորի գրականությունը, տարբեր սեռի, տարիքի ու տարբեր ազգությունների մարդկանց մեկ գաղափարի շուրջ համախմբելու զարմանալի կարողություն ունի: Հենց այս հանգամանքն էր շեշտում իր խոսքում Դավիթ Մուրադյանը, որը «Գրական տապան-2012» փառատոնի կազմակերպիցչներից է: Իսկ ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ գրականությունը և արվեստը մարդկանց՝ ոչ թե շահով, այլ մարդկային արժեքներով միավորելու բացառիկ կարողություն ունեն:

   Փառատոնի կազմակերպիչների՝ մեկ շաբաթում օտարերկրյա մասնակիցներին Հայաստանը և հայ մշակույթը ըստ կարելվույն բազմակողմանի և պատշաճ ներկայացնելու, միջմշակութային հաղորդակցումն ապահովելու, հայ ընթերցասերին հյուրերի արվեստին ծանաթացնելու և որոշակիորեն նրանց փորձը փոխանցելու ջանքերը, և առհասարակ, գրական ցանկացած միջոցառում ողջունելի է: Եվ հուսանք, որ նրանց կազմակերպչական եռանդը և ջանքերը հաջորդ անգամ կուղղվեն առավելապես միջոցառմանը ավելի շատ հայ ժամանակակից գրողների ներգրավվմանը, արտերկրում նրանց ըստ պատշաճի ներկայացման և թարգմանելու գործին:
                                                                                                      Անի Հովնանյան

  • Created on .
  • Hits: 2775

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: