ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

    «Պետերգոֆ» պետական թանգարան-արգելոցում պահվող  Հովհաննես Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները առաջին անգամ ներկայացվելու են «Հովհաննես Այվազովսկու ծովային սիմֆոնիան» ցուցահանդեսում:
    Ռուսական ՏԱՍՍ լրատվամիջոցի հաղորդմամբ ցուցահանդեսը բացվելու է ծովանկարչի ծննդյան 200-ամյակի առիթով  Սանկտ Պետերուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում:
    ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ  ներկայացվելու է  1845-1846 թթ. արված 14 աշխատանք:
    Հաղորդվում է, որ Այվազովսկու աշխատանքներում պատկերված են Նիկոլաևի և Սևաստոպոլի նավահանգստային քաղաքները:
  • Created on .
  • Hits: 2648

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: