ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՓԱԿՎԵԼ Է ՄՈԴԻԼԻԱՆԻԻ «ԿԵՂԾ» ԿՏԱՎՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

    Իտալական Ջենովա քաղաքում անցկացվող ցուցահանդեսը փակվել է նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի «կեղծ» կտավների պատճառով: Իտալիայի ոստիկանությունն առգրավել է նկարչի 21 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին Ջենովայի Պալացո Դուկալեյում` այդ նավահանգստային քաղաքի կենտրոնական ցուցահանդեսային հարթակներից մեկում:
    ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ այդ գործերի իսկությունը կասկածներ է առաջացնում, քանի որ ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված չեն, որ դրանքՄոդիլիանիի վրձնին են պատկանում:
    Իտալիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել դեռ մայիսի վերջին, երբ ահազանգ էր ստացվել տոսկանացի հավաքորդ Կառլո Պեպիից. վերջինս վայակոչել է հայտնի արվեստաբան Մարկ Ռեստելինիի կարծիքը: Մասնագետի պնդմամբբոլոր կեղծումները լավ հայտնի են, և դրանց վերաբերյալ կան բոլոր փաստաթղթերնու գիտական ապացույցները: Խոսքը վերաբերում է ցուցադրված գործերի մեկ երրորդին, որոնք բերվել են արտասահմանյան տարբեր թանգարաններից և մասնավոր եվրոպական ու ամերիկյան հավաքածուներից:
    Նշվում է, որ ոստիկանությունը քննություն է սկսել ցուցահանդեսի կազմակերպմանն առնչություն ունեցող երեք մարդու նկատմամբ:
    Սկանդալի պատճառով ցուցահանդեսը փակվել է ժամանակից շուտ:





  • Created on .
  • Hits: 2669

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: