ԱՆՀԱՅՏ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ

   Մոսկվայի Գլխավոր Արխիվային վարչակազմը ներառել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի անհայտ ստեղծագործությունը Մոսկվայի Արխիվային ֆոնդի Պետական ռեգիստրի յուրօրինակ փաստաթղթերի մեջ։

Հայտնի կոմպոզիտորի անհայտ «Էքսպրոմտ» ստեղծագործությունը հայտնաբերվել է ՌԴ Ժողովրդական արտիստ Վադիմ Բորիսովսկու անձնական ֆոնդում, որը պահվում էր մայրաքաղաքի պետական արխիվում։

Մոսկվայի Գլխավոր Արխիվային վարչակազմի հաղորդմամբ՝ «Էքսպրոմտ» ստեղծագործության բացառիկ արժեքը Շոստակովիչի կոմպոզիտորական ֆենոմենի ուսումնասիրության համար անվիճելի է։
Ձեռագրի վավերականությունն ու եզակիությունը հաստատվել են Արվեստի պատմության ռուսական ինստիտուտի, Դ․ Շոստակովիչի Արխիվի և Մ․ Ի․ Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանի փորձագետների կողմից։
Նրանց խոսքով՝ ստեղծագործությունն ինքնաբուխ է ստեղծվել։ Այդ մասին են վկայում ստեղծագործության անվանումը, ստեղծման հստակ ամսաթիվը՝ 1932 թ․ մայիսի 2, և մակագրությունը։
  • Created on .
  • Hits: 2688

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: