ԼԱՏՎԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ ՄԻ ՄԱՍՆԻԿ

 Նախաձեռնությունը ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվո հյուպատոսությանն էր: Կահույքի մասերը կոմպոզիտորի տուն-թանգարանին նվիրելու արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա բարձր գնահատեց հյուպատոսության կատարած աշխատանքը։

Նախքան պարգևների հանձնումը մշակույթի նախարարը հետաքրքիր դեպք պատմեց կոմպոզիտորի կյանքից. «Անաստաս Միկոյանը հյուր է գնում Հեմինգուեյին և իր հետ տանում ռուսական օղի: Հեմինգուեյի տանը տեսնում է նույն օղուց՝ բացված: Հեմինգուեյն ասում է՝ Արամ Խաչատրյանն է այստեղ եղել»։
 
Արմեն Ամիրյանը մշակույթի նախարարության բարձրագույն պարգև շնորհեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին: Ոսկե մեդալով պարգևատվեցին նաև բարերարներ Գրիգոր Ցոլակյանն ու Արսեն Հովսեփյանը:

Հյուպատոսը շնորհակալական խոսք հղեց տուն-թանգարանի տնօրինությանը և մշակույթի նախարարին: «Այս անգնահատելի իրերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինեն»:

Տուն-թանգարանը շնորհակալագրեր հանձնեց նաև այս նախաձեռնության աջակիցներին։

Մերի Հովհաննիսյան 


Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի

0 0 0արամ1

0 0 0արամ3

0 0 0արամ4
Լու
  • Created on .
  • Hits: 2487

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: