ԾԻՐԱՆԻ ԾԱՌ 2017․ ԱՄՓՈՓՈՒՄ

  Փակման արարողության ժամանակ միջազգային ժյուրին, որի կազմում էին կինովավերագրող, Բիլբաոյի կինոյի և թատրոնի դպրոցի տնօրեն Ալգիս Առլաուսկասը (Իսպանիա), ազգագրագետ, Տրենտոյի ժողովրդական բարքերի թանգարանի տնօրեն Ջովանի Կեզիչը (Իտալիա) և կինովավերագրող, Իրանի կինովավերագրողների ասոցիացիայի նախկին նախագահ Բահրամ Ազիմպուրը, մրցանակները բաշխեց հետևյալ կերպ.

      Կարճամետրաժ մրցույթ

       Գլխավոր մրցանակ - «Սիբիրյան տապան» (Պավել Սկորոբոգատով, Ռուսաստան, 2017)
  Ժյուրիի հատուկ մրցանակ - «Մեկ անգամ ամռանը» (Սիրական Աբրոյան, Հայաստան, 2010)

      Լիամետրաժ մրցույթ

       Գլխավոր մրցանակ - «Հետզհետե» (Շահրամ Բադախշան Մեհր, Իրան, 2017)
  Ժյուրիի հատուկ մրցանակ - «Պետրիլա մոլորակը» (Անդրեյ Դասկալեսկու, Ռումինիա, 2016)

  Իրենց Հատուկ մրցանակները հանձնեցին նաև փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմերպությունը՝ «Երեխաների մաշկի վրա» ֆիլմին (Ադրիանո Զեքա, Իտալիա, 2017) և Ուջան համայնքը՝ «Հանգույց» ֆիլմին (Ացուշի Կոյկե, Ճապոնիա, 2017):

  Փառատոնն անցկացվեցհոկտեմբերի 1-5-ը: Բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում։ Այնուհետև՝ հոկտեմբերի 2-ին, փառատոնը տեղափոխվեց Ուջան, որտեղ գյուղացիները դիմավորեցին և ընդունեցին «Ծիրանի ծառի» տեղացի և արտասահմանյան մասնակիցներին:

  Փառատոնի հյուրերը մինչև հոկտեմբերի 6-ն ապրեցին գյուղացիների տներում, ծանոթացան հայ գյուղի կենցաղին, օրավուր անցուդարձին: Հեղինակի ներկայության դեպքում՝ ֆիլմի ցուցադրությունից հետո լինում էին քննարկումներին, որոնց մասնակից էին նաև գյուղացիները: Ուջանցիները հնարավորություն ստացան ծանոթանալու ժամանակակից վավերագրական կինոյի 30 օրինակի, որոնց արտադրությանը մասնակցել էին ընդհանուր առմամբ 25 երկիր՝ Նորվեգիայից մինչև Զիմբաբվե, ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, այդ թվում՝ 6 ֆիլմ Հայաստանից:

  Հաշվի առնելով փառատոնն Ուջանում անցկացման փորձի հաջողությունը՝ որոշվել է ապագայում ևս փառատոնն անել այստեղ: Փակման արարողությանը հայտարարվեց, որ մյուս տարվանից «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը պաշտոնապես կվերանվանվի «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոն:


Լուսանկարները՝ «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ֆեյսբուքյան էջի


0 0 0 ծծ

0 0 0 ծծ1

0 0 0 ծծ3

0 0 0 ծծ4

0 0 0 ծծ5

0 0 0 ծծ6

0 0 0 ծծ7

0 0 0 ծծ2
  • Created on .
  • Hits: 2545

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: