ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ

 Վաշինգտոնի կենտրոնում նոյեմբերի 18-ին բացվել է Աստվածաշնչի հսկայական թանգարանը, որ կառուցվել է 500 միլիոն դոլարի չափով մասնավոր նվիրատվությունների միջոցով։

 Թանգարանի հիմնադիրն է աշխարհում խոշորագույն՝ ամերիկյան Hobby Lobby արվեստի և արհեստի խանութների ցանցի սեփականատեր Սթիվ Գրինը:

 Ինչպես հաղորդում է Washingtonpost-ը՝ Աստվածաշնչի թանգարանն այցելուներին ներկայացնում է աստվածաշնչային երգեր, տեքստեր, ինչպես նաև նորաձևություն:

 Թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենց նպատակն է, որ այցելուներն ավելի լավ ճանաչեն այս հրաշալի գիրքը:

 Թանգարանի մուտքը բոլորի համար անվճար է։ Այստեղ այցելուները, բացի կրթվելուց և զվարճանալուց, կարող են նույնիսկ հայտնվել վերակառուցված Նազարեթ քաղաքում։ 

  • Created on .
  • Hits: 2540

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: