Արաքս Մանսուրյան, Լիզա Բելլ. բարեգործական համերգ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցել է նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը: 

Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երևան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին:

Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղևորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. «Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում, ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ եւ ազատության համար մղած պայքարի ճանապարհով»:

  • Created on .
  • Hits: 2964

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: