ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է ՄԱՐԿԵՍԻ ԱՐԽԻՎԸ

 Օսթինում գտնվող Տեխասի համալսարանը թվայնացրել և տեղադրել է կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը։ readrate.com-ի հաղորդմամբ՝ արխիվում կարելի է գտնել ամեն ինչ՝ սկսած 1930-ականների գրանցումների գրքերից և վերջացրած 2014 թվականի մահվանից առաջվա նշումներով։ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի ձեռագիր տարբերակը, իհարկե, նույնպես ներառնվել է թվայնացված արխիվում։

 Համալսարանի կայքում ասվում է, որ Մարկեսի արխիվը բաղկացած է մոտավորապես 27500 նյութերից և փաստաթղթերից։ Դրանք հրատարակված և չհրատարակված ստեղծագործությունների ձեռագիր սևագրերն են, գիտահետազոտական նյութեր, լուսանկարներ, նոթատետրեր, սցենարներ, աուդիո նյութեր՝ ներառյալ նոբելյան բանախոսության ձայնագրությունը։

 Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվում պահվում է նաև չեխ գրող Միլան Կունդերայի հետ հետաքրքիր մի երկխոսություն, դարակազամիկ լուսանկարներ Ֆիդել Կաստրոյի, Վուդի Ալենի և այլոց հետ։ 
  • Created on .
  • Hits: 2924

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: