Ֆիլհարմոնիկում տարին բեթհովենյան է լինելու

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականի նվագաշրջանը բացեց Բեթհովենի երաժշտությաբ: Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է  դասական երաժշտության հիմնասյուններից մեկի՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի 250 -ամյակը:

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ նախաձեռնել է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը, որի շրջանակում նախատեսված են ոչ միայն համերգներ, այլև գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ և այլ միջոցառումներ:

Լեցուն  դահլիճն ու ծափահարությունները ազդարարեցին 2020 թվականի դասական  երաժշտության շքերթը: Հանդիսատեսի շարքերում անսովոր էր տեսնել  Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:  Նա նշեց, որ դժվար է մեկ տարում կատարել կոմպոզիտորի  բոլոր ստեղծագործությունները, բայց կներկայացվեն Բեթհովենի գրեթե բոլոր սիմֆոնիաները, զուգահեռ կկատարվեն նաեւ այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից ոգեշնչվել է Բեթհովենը:

 

Ֆիլհարմոնիկի նվագաշրջանի մեկնարկը զուգորդվեց  նաև հայաստանյան պրեմիերայով,   Երեւանում առաջին անգամ հնչեց դանիացի կոմպոզիտոր  Կարլ Նիլսոնի  «Դիմակահանդես»  օպերայի նախերգանքը:  Դիրիժորական վահանակի մոտ Գրրեմիի դափնեկիր, Բեթհովնի երաժշտության գիտակ Ջոն Նելսոնն էր: Նելսոնը 11 տարի առաջ էր եղել Հայաստանում, ասում է՝  Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ է զարգացել, բարձր մակարդակի վրա է գտնվում: Նա նշեց նաեւ, որ հպարտանում է՝ տեսնելով, թե ինչպես են երաժիշտները այստեղ  կարողանում ճիշտ ու յուրօրինակ ներկայացնել Բեթհովենի բարդ ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն էր դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, չդադարող ծափահարությունները ստիպում էին  երաժշտին ետ դառնալ բեմ ու կատարել նոր ստեղծագործություններ:


Գոհար Աբրոյան

Լուսանկարները՝ ՀԱՖՆ պաշտոնական էջից

                                                                                                          

 

  • Created on .
  • Hits: 2000

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: