Մեկնարկում է Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոնը

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է Ֆրանկոֆոն կինոյի փառատոն։ Այն Երևանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։ Այսօրվանից սկսած ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։

Ստորև ներկայացնում ենք փառատոնի ծագիրը․

 Փառատոնի բացումը՝ երեքշաբթի, ապրիլի 6-ին, ժամը 19-ին կցուցադրվի Ալեքսի Միխալիկի « Էդմոն » ֆիլմը (Ֆրանսիա, 2019 թ․)

 Ապրիլի 7-ին՝ ժամը 19․00 – Մարտեն Տալբոյի « Անրի, Անրի» ֆիլմը (Կանադա, 2014 թ․)

Ապրիլի 8-ին՝ ժամը 19․00 – Անտուան Ռուսբախի « Աշխատողները » (Շվեյցարիա, 2019 թ․)պրիլի 9-ին, ժամը 19․00 – Ռեմի Բըզանսոնի « Անրի Պիկի առեղծվածը» ֆիլմը, (Ֆրանսիա, 2018 թ․)

Ապրիլի 10-ին՝ ժամը 15․00 – Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը (Ֆրանսիա, 2018 թ․)

Ապրիլի 10-ին՝ ժամը 19․00 – Վենսան Սորելի « Արտավազդ Փելեշյան. Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը (Le cinéaste est un cosmonaute) (Ֆրանսիա, 2018 թ․)

Ապրիլի 11-ին՝ ժամը 16․00 – Յակոբ Բերժեի « Դիմակազերծվածները » (Շվեյցարիա, 2018 թ․)

Ապրիլի 11-ին՝ ժամը 19․00 – Գիյոմ Սենեզի «Մեր մարտերը » (Բելգիա, 2018 թ․)

Փառատոնի փակումը, երեքշաբթի, ապրիլի 13-ին, ժամը 19․00 – Նիկոլա Բեդոսի « Հիանալի դարաշրջան » ֆիլմը (Ֆրանսիա, 2019 թ․)։

Մուտքն ազատ է։

Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից տեղեկացնում են, որ ծրագիրը նաև հասանելի է դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում: Փառատոնի առիթով Հայաստան կժամանի ռեժիսոր Վենսան Սորելը ներկայացնելու հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ։

Ապրիլի 10-ին` ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենա քննարկում Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։

Փառատոնի շրջանակներում կլինի ֆիլմի դիտում նաև շրջաններում. Միշել Օսելոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում` ապրիլի 10-ին՝ ժամը 15:00-ին։ Մուտքն ազատ է:

  • Created on .
  • Hits: 90

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: