Մեկնարկում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի ստեղծագործական մրցույթը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն կազմակերպում են Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում.
- «Պոեզիա» - մեկ մրցանակ
- «Արձակ» - մեկ մրցանակ
Կարող են մասնակցել այն հեղինակները, որոնք Գրքի երևանյան փառատոնի մրցույթի նույն անվանակարգում նախկինում մրցանակ չեն ստացել։
Հաղթողները կստանան դրամական պարգև 250 000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ․ հունիսի 30-նն է։
Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն Գրքի երևանյան չորրորդ փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին։
Մրցույթին պետք է ներկայացնել․
- «Արձակ» անվանակարգում՝ 2 ավարտուն պատմվածք կամ 20 էջանոց հատված վեպից
- «Պոեզիա» անվանակարգում՝ 10 բանաստեղծություն
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն:
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրքով հրատարակված չլինեն:
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպչական թիմը հարկ եղած դեպքում կարող է դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․
- կառուցվածքը
- լեզուն և ոճը
- գեղարվեստական տեքստի օրիգինալությունը
Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․
Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ
Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
Ալվարդ Սեմիրջյան - գրականագետ
Հասմիկ Խեչիկյան - գրականագետ
Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ
Ստեղծագործությունները պետք է ուղարկել PDF ձևաչափով «evnbookfest@gmail.com» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով հեղինակի անունը և ազգանունը:
- Created on .
- Hits: 1496